Ասում են Մոնրոն ամեն անգամ լվացվելուց հետո դեմքը մաքրում էր սառույցով լի ջրով 15-ից 20 անգամ:
Սա, իհարկե, օգտակար գործողություն է մաշկի համար, որովհետեւ տաք ջրից հետո մաշկի բոլոր ծակոտիները հնարավորին չափ լայնացած են ու բաց, այսինքն, սեւ կետերի գոյացության համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Դրա համար էլ սառույց պարունակող ջրով լվացվելն անհրաժեշտություն է այդ ծակոտիները փակելու համար:
Եւ այսպես Մոնրոն առաջարկում է հասարակ ու օգտակար մի քանի եղանակ ձեր խնամքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Մոնրոն ամեն առավոտ լվանում էր ատամները սոդայով, որպեսզի դրանք սպիտակ մնան ողջ օրվա ընթացքում:
Նա ամեն առավոտ 2 ձու եւ մեկ բաժակ տաք կաթ էր օգտագործում նախաճաշի համար: Երբեք ներքնազգեստ չեր հագնում, որպեսզի ազատ շնչի, չվնասելով առողջությունը:
Մոնրոն միշտ հետեւում էր իր գանգուրներին ու ամեն օր մազերը լվանալուց հետո փաթաթում էր դրանք:
Մերլինը զրմանալի վերբերմունք ուներ դեպի սնունդը' նա միշտ ուտում էր այն, ինչ կանցներ մտքով, առանց քաշի մասին մտածելու կամ գիրանալուց վախենալու, չնայած կարող էր ամբողջ օրը ոչինչ չուտել ու միայն իր սիրելի նարնջի հյութով բավարարվել:
« Ես մեծ նշանակություն չեմ տալիս սննդին ու ատում եմ ռեստորանները, դրանք միշտ մարդաշատ են: Ի՞նչի համար է աղանդերը:Ես կարող եմ օրական մի քանի անգամ բացել սառնարանի դուռն ու ուտել այն, ինչ ինձ կգրավի այդ պահին»:
Մոնրոն միշտ խուսափում էր շպրվելուց: Շպար անում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նա միայն օգտագործում էր ձիթապտղի յուղ' չոր մաշկը պաշտպանելու ու խոնավեցնելու համար:
Իսկ ամենազարմանալի հնարքը մաշկի հարթությունը պահպանելու համար, նրա ընդունած սառցե լոգանքն էր, որին նա ավելացնում էր Chanel №5 օծանելիքը:
LoveYou.am