
Լսեք «Կուկուռռուկուկու Պալոմա» երգը' Կաետանո Վելոսոյի հրաշալի և քաղցրահունչ կատարմամբ: Նա երգում է' պատմելով սիրո ու կարոտի, սիրելիից հեռու լինելու մասին: Նա ասես իր ձայնով վեհացնում է մարդկային կրակոտ կիրքն ու անմնացորդ նվիրումը, երբ երկու հոգի խենթի պես սիրում են իրար ու նվիրված են մեկը մյուսին շունչը կտրվելու չափ: Նա վեհացնում է հավատարիմ սերը և նկարագրում այն անասելի ցավը, երբ մեկը կորցնում է իր սիրելիին, այն աննկարագրելի կարոտն ու դատարկության զգացողությունը, որը պատում է նրա հոգին: Կաետանոյի անուշ ձայնը ասես տեղափոխում է մի մեղեդային ու ոգեղեն աշխարհ: Վայելեք այս երգը' Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» հուզիչ ֆիլմից:
© Առլեն Շահվերդյան, 15.12.2011
\