Անահիտ Բախշյանի մոտ հերթական «բարևական» խաղերն են. Ինչ է թե լսել էր , որ «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիա էր տեղի ունենալու դեպի Երևանի քաղաքապետարան, որոշեց առիթն օգտագործել, անդրադառնալ օրվա թիրախային թեմային, գրավել խորհրդատուի դիրքերն ու հայտնվել բոլոր լրատվական կայքերում։
Բայց դե արի ու տես , որ տիկին Բախշյանը ժամանակավրեպ է։
Տիկին Բախշյան, այ որ իսկապես մտահոգված լինեիք՝ կամ այսօրվա քայլերթին կմասնակցեիք, կամ գոնե նվազագույն մակարդակով տեղեկացված կլինեիք քաղաքապետարանի կողմից իրականացվող գործունեությանը։
Չեմ հասկանում, լինելով Երևան քաղաքի ավագանի, դուք չե՞ք տիրապետում այնտեղ առկա և բոլորի համար հասանելի տեղեկատվությանը։
Ստացվում է, որ քաղաքապետարանի կողմից արդեն շոշափելի քայլեր են արվում, իսկ դուք դեռ նոր նրանց լսելու առաջարկով եք հանդես գալիս։
Հուսով եմ երբևէ դուք էլ գոնե մի օր դուրս կգաք «լսելու և խոսելու» քաղաքականությունից և կանցնեք հստակ քայլերի որևէ ոլորտում։ Թե չէ խորհուրդներ տալ բոլորն էլ կարող են՝ հատկապես ՊԱՐԶԱՊԵՍ խորհուրդներ։