Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը պաշտպանում է միայն կոալիցիան։
Կասեք՝ ի՞նչ կա որ, այդպես է ամբողջ աշխարհում. ընդդիմությունը բոլոր երկրներում էլ դեմ է քվեարկում բյուջեին՝ իր անհամաձայնությունն արտահայտելով իշխանության քաղաքականությանը։
Քաղաքագիտական առումով՝ ճիշտ է։
Հայաստանյան իրականության մեջ, որը բնորոշվում է սոցիալական բևեռացմամբ, առկա մարտահրավերներով՝ բյուջեն կարող էր դառնալ կոնսենսուսի որոշակի առիթ։
Սակայն այդպես չեղավ, որովհետև կառավարությունը հրաժարվում է ընդունել անարդյունավետ կառավարման փաստը, նույնիսկ՝ ծաղրում է պատգամավորներին, իսկ ընդդիմությունը հանդես է գալիս՝ ոչ թե առարկայական, այլ՝ լոզունգային քննադատությամբ։