Այսօր ազատամարտիկների հանրահավաքում ելույթ է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։ Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա ժողովրդին ռազմադաշտ դուրս գալու կոչ է արել։
Մանուչարայնը Շանթ Հարությունյանը չէ՝ խառնվածքի առումով, և շատ լավ գիտի խոսքի արժեքը։
Ես փոփոխությունների կողմնակից եմ, սակայն դա խրամատների ու բարիկադների միջոցով չեմ պատկերացնում։
Փոփոխությունների մանուչարյանական տարբերակն, որպես կանոն, որակի խնդիր չի լուծում, որովհետև մարդկանց միավորում է՝ ոչ թե ռացիոնալիզմի հիմքով, այլ՝ վրեժի և արյան շուրջ։
Հայաստանն անընդհատ փոփոխության մեջ է՝ չի փոխվում Մանուչարյանի հռետորաբանության ոճն ու բովանդակությունը։
Իսկ գուցե հռետո՞րը ինքնափոխվի՝ մինչ բոլորիս կյանքը փոխելու հավակնություն ունենալը։
Ես կողմ եմ փոփոխություններին, բայց դա գերադասում եմ անել՝ առանց զինվորական հագուստի։