Իսկ դուք կուզեիք ձեր կյանքի լավագույն պահերը կանգնեին՞
Հերթական անգամ տուն վերդարձավ աշխատաքնից և զգաց,որ մուտքի մոտ այլևս ոչ ոք իրեն չի սպասում: ,,Երևի քնած է,,
Ինչպես միշտ բացված էր սեղանը, ինչպես միշտ համեղ ուտելիքներով:Այս անգամ նա ոչ ոքի չտեսավ սեղանի մոտ: ,,Երևի նա էլ է քնած,, Մի քանի րոպե ճաշելուց հետո հասկացավ,որ տունը չափից դուրս լուռ է:Դա հասկանալուց հետո Չգիտես ինչու հոգում տեղ գտավ թախիծը :Նայեց հայելու մեջ...
,,ծերացել եմ,,
Վերջին ժամանակներս նա իրոք կնճռոտվել էր: Գնաց քնելու:Կինը քնած էր:Նրա համար այդ կինը մի ամբողջ աշխարհ էր ժամանակին:Իսկ հիմա նույնիսկ չնկատեց նրան...Երևի հոգնած էր:Քնեց...
,,Մի աղջիկ քայլում էր փողոցով:Այնքան տխուր էր,որ ինքը չէր կարող չմոտենալ և չհարցնել,թե ինչ է կատարվել:Չմոտեցավ...Մի քիչ քայլեց:Տեսավ,որ աղջիկը նստեց:Անկախ կամքից նա էլ գնաց և նստեց կողքին:Մի քանի րոպե շփումից հետո աղջկա դեմքին ժպիտի նշույլ նկատեց:Տղան հմայվեց աղջկա գեղեցիկ աչքերով:,,
և այսպես ամբողջ գիշեր դրվագներ էին անցնում իրենց ուրախ անցյալից,որոնք թվում էին հավերժ: Առավոտվա կողմերին նա տեսավ վերջին դրվագը,երբ նա առաջին անգամ դրեց իր լարվածության սկիզբը՝
աշխատանքը:
Բարի լույս,-հնչեց մի ձայն,որը ուշքի բերեց նրան: Բացեց աչքերը:
-Արդեն ուշացել ես,դե բայց տնօրենը դու ես քեզ կարելի է:
-Ինչու չարթնացրիր՞
-Դե դու հազվադեպ ես այսպիսի խոր քնի մեջ լինում:
-Միևնույն է պիտի արթնացնեիր:
-Գնալու ես աշխատանքի?
-Այո:Անկասկած:
Այդ պատասխանը կնոջ մեջ մի անհասկանալի զգացում առաջացրեց,որը երբևէ չէր զգացել:Նորից վերադարձավ աշխատանքից...այս անգամ ավելի ջղայնացած...
Կնոջը հայհոյեց և գնաց քնեց:
Ամբողջ գիշեր կինը լաց էր լինում:Չգիտեր ինչպես մեղմեր սրտին հասած ապտակի ուժգին ցավը:
Իսկ նա հանգիստ քնած էր...Նորից նրանք..Այդ երջանիկ զույգը:
,,-Կամուսնանաս ինձ հետ:
-Հարցնում ես?
-Ոչ,գիտեմ պատասխանը:
-Սիրում եմ քեզ
-Ես էլ...
-Միշտ կսիրես?
-Այո...
Հանկարծ հեռվում նակ նկատում է ,թե ինչպես է տղան գոռում աղջկա վրա:Իսկ աղջիկը չէր փորձում պաշտպանվել:Ուղղակի լացում էր:
-Դու ինձ հետ այդպես կվարվես;
-Իհարկե ոչ:Ինչ էլ որ լինի:
Հանկարծ առջևով անցնում է այն նույն երեկոն,որտեղ նա գոռաց նրա վրա:,,
Վեր է թռչում տեղից:Զղջում արածի համար ու տեսնում է որ կինը կողքին չէ:Մյուս սենյակում է քնած:Գնում է սենյակ նայում կնոջը...
Կինը քնած չէր,բայց ձևացրեց ,թե քնած է:
-Կներես ինձ,-ասաց կնոջը
Կինը ոչինչ չարեց:,,քնած էր,,:
Առավոտյան նա վեր կացավ:Գնաց խոհանոց նախաճաշ պատրաստեց:Տարավ սենյակ,որտեղ քնած էր կինը:Նա այնտեղ չէր:Ուր է:Չի գնում աշխատանքի:Սպասում է,որ գա:Անցնում են ժամեր նա չկա...Արդեն սկսում է անհանգստանալ...Գնում է գալիս...Չգիտի ինչ անի:Սկսում է լացել անորոշությունից/վերջին անգամ 5-րդ դասարանում էր լացել/:Պատկերացնում է թե ինչ կարող է լինել:Գոռում է...
Վերջապես 4 ժամ անց նա գալիս է:Այդ ընթացքում տղան իրեն կորցրել էր:Փնտրել ամեն տեղ և վերադարձել տուն:Հասկացավ,որ չի կարող այդպես վարվել նրա հետ:Նա եկավ...Գրկում է կնոջը ամուր-ամուր,համբուրում մի քանի անգամ ներողություն խնդրում:
-Չես գնացել աշխատանքի?
Ոչինչ չի պատասխանում:
Այդ օրվանից նա իր ժամանակի մեծ մասը անց է կացնում ընտանիքի հետ :Իսկ աշխատանքը կսպասի...
Վերջում ասեմ,որ այս պատմության մեջ շատերը անիմաստ անորոշություն կգտնեն և նրանց ընդհանրապես դա դուր չի գա:Իսկ կլինեն մարդիկ,որ կհասկանան:
Հեղինակային է...