Միշտ ասել եմ , որ հնարավոր չէ մի քիչ դեմոկրատ լինել: Երբ բացում ես այդ Պանդորայի արկղը , պետք է համակերպվես վերջի հետ: Չգիտեմ երևի գիտեք , որ այսօր մեդիա դաշտում գործող մեծ մասի համար մի չգրված օրենք կա: Այդ օրենքը հնչում է մոտովորապես այսպես' լսիր , օ իմ շահերը պահող և ներկայացնող ու այս երկրում գործող կայք, թերթ, հեռուստաընկերություն, վնասիր ում ուզում ես, փչացրու աջ ու ձախ բոլորին, թույլատրելի է ամեն ինչ, բայց մի տուր ՆՐԱ անունը , այլապես կանիծվես դու և քո .... դե գիտեճ արդեն մնացածը ըստ գրքի: Ու սենց գնում է ....Նայի սա սրանա բարև տվել, էն մյուսը սրա մոտա աշխատում էս մեկը ոնց-որ աղանդավորա ու շատա խոսում, իսկ սա հաստատ գոմիկ կլինի, կաշառակերա, նախագահական ամբիցիաներ ունի, ես մեկը փող տարավ , մյուսը մարդ ծեծեց... Բալորը այդ մեծ խաղի մի մասն են դառնում: Ազգային ժողովի նախագահը վարչապետին, Վարչապետի շրջապատը նրան, Բարգավաճը էն մեկին , հետո դրանք միասին Բարգավաճին ու նրա ղեկավարին, պահի տակ նոր հերոս ? ՇԸԽԿ , հավակնորդներ ԴԸԽԿ սաաաղին նույն դանակով , որ հանկարծ մաքուր ոչ մեկ չմնա ու հավակնորդ հանկարծ չլինի ,լինի միայն Նաա ու նա ասի վերջին խոսքը: Բյաց այս ամենը բերելու է մի բնական պրոցեսի , որը կոչվում է էվոլյուցիա , որի հետևանքում այս փորձությունների միջից քաղաքական վարկաբեկված և սպառված դաշտում կմնա մեկը , ամենաուժեղը ու արժանին, որի դեմն առնել չի ստացվելու:
Ալեն Սիմոնյան