ԳԱՀ
՞՞՞՞՞
ՈԶՆԻ ԿՈՒԼ ՏՎՈՂ ՈՉ ՈՔ ՉԻ ԵՂԵԼ,

բայցեւ սերն ունի քար ծակող արցունք,
կրծքի դաշտավայր, որ արժե պեղել,
գտածոն կոչել երկնային արդյունք,

սիրտը՝ լքված տուն, արցունքով է լի,
խինդով է պատված ամենայն հայացք,
ատելությունն է մոռացվում էլի,
չի սիրում շեղել շրջանցող ընթացք,

սիրո ուսերին դրվող թաթերը
թող որ ձեռքանան ապրող կարոտից,
դրոշ չեն դառնա բոլոր լաթերը,
պետք է սկսվել սիրահար սրտից,

որ տեղ հասնելը լիարժեք լինի,
ինքնապտույտը հիշեցնի արեւ,
թեեւ չի դառնում արցունքը գինի,
բայց ամբարում է մոտեցող բարեւ,

երես չի տալիս կույր իրապաշտին,
պահում է հաճախ ժպիտը մաքուր,
երբ որ ճամփա է տրվում անհաշտին,
նա պիտի հոսի, որ կոչվի աղբյուր:

© Նոյեմբերի 12, 2013 թ., Լոս Անջելես: