Այսօր այնքան ուրախ եմ: Պատճառ չկա: Չէ, ճիշտ կլինի ասել' տխրելու պատճառ չկա:
Լավ ես, չէ՞:
Ասում եմ' հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, ապրեինք միևնույն բակում, խաղայինք միասին, վազեինք, չարաճճիություններ անեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ֆուտբոլ խաղում, վերանորոգում տիկնիկիս մարմնի մասերը, ինձ համար ավազից դղյակ կառուցում, վիճում ինձ նեղացնող տղաների հետ ու պաշտպանում ինձ:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ' հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն դասարանում, կռվեինք, հաշտվեինք, դպրոցի պատերին գրեինք մեր անունների սկզբնատառերը: Դու կօգնեիր ինձ լուծել հանրահաշվի ու երկրաչափության անիմաստ խնդիրները, ես էլ տետրիս վերջին էջում մեծ տառերով կգրեի անունդ, տակը սրտիկ կնկարեի, կներկեի կարմիր մատիտով ու միշտ հիացմունքով կնայեի քեզ, երբ դու գրատախտակի մոտ կանգնած շփոթված պատասխանեիր ուսուցիչների հարցերին:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ' հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն կուրսում: Ես կտեսնեի, թե ինչպես է տասնյոթամյա տղան ձևավորվում որպես հասուն, կայուն ու վճռական, ուժեղ ու գեղեցիկ տղամարդ: Ես կտեսնեի, թե ինչպես ես պարապում քննությունների համար, ինչպես ես տղաների հետ վերջին շարքում նստած շաղակրատում, դասի գալիս բոլոր առարկաների համար նախատեսված մի տետրով, ինչպես ես առիթ փնտրում մեր տուն զանգահարելու ու մի անմիտ բան հարցնելու համար...
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ' հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, միասին աշխատեինք, միասին որևէ ծրագրի վրա մտածեինք, գրեինք, ջնջեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ինձ գաղտնի հետևում համակարգչիդ հետևում նստած, կտեսնեի, թե ինչպես ես գերազանցում բոլորին, հասնում նպատակներիդ ու նորերը կառուցում:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Բայց մենք հասակակիցներ չենք... Մենք միասին չենք մեծացել, միևնույն դասարանում չենք սովորել, ոչ էլ միևնույն կուրսում, չենք աշխատում միևնույն վայրում...
Բայց ես էլի սիրահարվեցի քեզ...
Ասում եմ' հետաքրքիր կլիներ ժամանակը առաջ տալ ու... Չէ, պետք չէ...
Մեկ է' ես էլի սիրահարվելու եմ քեզ...
Ես էլի կսիրահարվեի քեզ...
21:22 - 12.Նոյեմբեր.2013
Աղբյուր՝
http://tovmasyanlusine.blogspot.com/
Առաջարկում ենք նաև
27/07/21 11:46
Ցավում ա հոգիս չափից շատ. այսօր թողնում եմ մի տղայի, որը մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել. Լյուսի Հայրապետյան
28/05/21 00:58
Մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ․ Ժոնաթան Լաքոտ
08/05/21 23:05
Ես սիրել եմ, երբևէ չեմ զղջում դրա համար. Գայանե Ասլամազյանը՝ թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու մասին
21/03/20 00:00
Հինգ նշան, որ նա դադարել է սիրել
31/01/20 00:59
5 նշան տղամարդու, որը չի դադարի քեզ սիրել
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան