Ես զարմանում եմ մեր շոուբիզնեսյան աստղերի վրա: Մհերը հերքել է իր՝ աղանդավորական լինելու մասին լուրը' ասելով. «Ես հաճախում եմ Հայ առաքելական եկեղեցի, շուտով պետք է կնքվեմ Հայ առաքելական եկեղեցում: Կրոնական կազմակերպությունների հետ պարզապես ունեցել եմ ստեղծագործական համագործակցություն»: Բացի այդ' տրամադրել է ստորև ներկայացրածս լուսանկարը' երևի բոլորին ապացուցելու, որ ինքն աղանդավորական չէ:

Այ բալա ջան, ի՞նչ ես հերքում, եթե այդ կազմակերպությունն է քեզ հոգեհարազատ: Գնա այդտեղ աղոթիր, ինչո՞ւ ես լուսանկարներ հրապարակում, արդարանում. ի վերջո, դու ոչ մեկին հաշվետու չես: Բացի այդ' դու քո բերանով ես հայտարարել հարցազրույցներիցդ մեկի ժամանակ, որ «Կյանքի խոսքից ես», ու իրենք քեզ համերգների ժամանակ կամերաներ են տալիս: Սկսել են այլևս չտրամադրե՞լ, որ հետ կանգնեցիր: Այ մարդ, մի քիչ կայուն եղեք, էլի, ու նման հարցազրույցներ տալուց առաջ մտածեք' պետք է արդյոք այդ ինֆորմացիան դարձնել հանրության սեփականությունը:
Տեսանյութի 34,30 րոպեից Մհերն է խոսում:
Էհ, Մհեր ջան, այդպես է, ամեն անգամ պապը փլավ չի ուտի:
Էլ կամերա չե՞ն տրամադրում