yessirumem.blogspot.com Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով' թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։ Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։ ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։ Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ. 21 Դեկտեմբերի, 1994թ.=2+1+1+2+1+9+9+4=29=2+9=11=1+1=2: Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 2-ի..

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1

Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։ Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։ Լինելով ուժեղ' ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։

Շարունակությունն` այստեղ