
Դեյվիդ Բեքհեմը բրիտանական Belstaff բրենդի համար ստեղծել է տղամարդկանց հագուստի հավաքածու, որը ոգեշնչված է շքեղ մոտոցիկլետների վերածննդով: Նախկին ֆուտբոլիստը նաև կմասնակցի բրենդի 2014 թվականի գլոբալ գովազդային արշավին, որը նկարահանվելու է Բուքինգեմշիրում Պիտեր Լինդբերգ լուսանկարչի կողմից:
Տեսահոլովակում ներկայացված է երիտասարդների խումբ, որոնց առաջնորդում է Բեքհեմը: Նրանք իրենց շքեղ մոտոցիկլետներով և Belstaff-ի հագուստներով շրջում են Բուքինգեմշիր գյուղական վայրերով:
“Ես միշտ սիրել եմ մոտոցիկլետներ,- ասել է Բեքհեմը Լոնդոնում Belstaff խանութի բացման ժամանակ,-սակայն նախկինում ես գրեթե չէի օգտվում դրանցից: Նկարահանումներից հետո ես սկսել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել մոտոցիկլետի վրա, ինչը կարծում եմ հիանալի է”:
The Beckham for Belstaff հավաքածուն վաճառքի դուրս կգա 2014 թվականի մարտ ամսին միայն Belstaff խանութներում և Belstaff.com կայքում: