Միլիոնավոր կանանց սրտերը գերած դերասանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին ֆրանսիական Սո քաղաքում, կինոթատրոնի սեփականատիրոջ ընտնիքում:
Սովորել է երշիկագործի մասնագիտություն, սակայն 17 տարեկանում սկսում է երազել փորձարկող-օդաչուի ճակատագրի մասին, մեկնում է պայմանագրային ծառայության, սակայն ընկնում է ծովային հետևակ և մասնակցում է Հնդկաչինի պատերազմին:
Զորացրվելուց հետո գարեջրատանը աշխատում է որպես մատուցող: Ընկերների հորդորով, Դելոնն իրեն փորձում է կինոյում. սկզբնական շրջանում պրոդյուսերները նրա մեջ դերասան չեն տեսնում, սակայն Ալենին հաջողվում է աստիճանաբար նրանց համոզել:
Կինոյում Դելոնը սկսում է հանդես գալ 1957 թվականից' նկարահանվելով Իվ Ալլեգրեի «Երբ միջամտում է կինը» ֆիլմում: Սակայն մեծ հաջողություն նրան բերում է Լուկինո Վիսկոնտիի «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմը:
1964-ին Դելոնը հիմնում է Delbeau Productions կինոստուդիան, իսկ որոշ ժամանակ անց՝ Adel Productions-ը:
«Մեր պատմությունը» ֆիլմում լավագույն դերի համար Դելոնն արժանացել է «Սեզար» մրցանակի: Նա նաև Պատվավոր լեգիոնի սպա է: