Ռուսական շոու-բիզնեսում լուրեր են տարածվել, որ հայտնի հեռուսահաղորդավարուհի Կսենիա Սոբչակը երեխայի է սպասում:

Սոբչակի ամուսնու ընտանիքի մտերիմ ընկեր, դերասան Օլեգ Բիլովը ասել է. «Ես շատ ուրախ եմ Կսենիայի համար: Նա երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր ամուսնանալ և համապատասխան զույգ էր փնտրում այս Մոսկվայի հիմարների մեջ: Կսենիան շատ էր երազում Ուրգանտի հետ ամուսնանալ: Սակայն նա հանդիպեց Մաքսիմին և սիրահարվեց նրան: Ես կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ նրան պետք էր իդեալական ամուսին: Նաև շատ ուրախ եմ Մաքսիմի համար:

Քսենիան շատ լավ կին է, և համոզված եմ, որ կլինի նաև շատ լավ մայր»,-եզրափակել է Բիլովը: