Հայկական ռեյգանոմիկան ոչ թե բուժում, այլ ժանտահարում է տնտեսությունը: Ռեյգանը բացի սոցիալական նպաստների կրճատումից, իրականացրեց հարկային թեթևացման քաղաքականություն մանր ու միջին բիզնեսի նկատմամբ, դրան զուգահեռ ստեղծեց համագործակցային տնտեսություն՝ թուլացնելով մրցակցայնությունը, որի արդյունքում խոշորը լափում էր երկրի տնտեսության նույնիսկ աղբամանները: Իսկ մեզ մոտ այս համալիրից իրականացվում է միայն սոցիալական նպաստների կրճատումը. սա ռեյգանոմիկա չէ, այլ մաքսիմում՝ տիգրանոմիկա: