
«Հայաստանի Ձայնի» մասին հա ուզում էի գրել, հա ձեռներս չէր հասնում: Երկու անգամ գրեցի ու գրեցի հիմնականում առավելությունների մասին, իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ երկու թերությունների էլ չասեմ, այլ երևույթների, որն ինձ դուր չէկան ու կրկնվում էին բոլոր օրերին, երբ այնտեղ էի:
Թերություն 1. Մասնակիցների պրոֆեսիոնալիզացիա
Երևի դուք էլ նկատել եք, որ բոլոր նմանատիպ մրցույթներին գրեթե միշտ ներկա են մարդիկ, ովքեր մասնակցել են այլ նախագծերի ու անգամ որոշակի հորիզոնականներ են զբաղեցրել: Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել մարդուն երկու կամ ավել անգամ փորձել իր ուժերը, բայց մյուս կողմից էլ, եթե այլ նախագծերում ձախողվել ես, ապա ի՞նչ իմաստ գա միջակ ունակություններով էլի բեմ բարձրանալ: նման մասնակիցներ իրոք կային ու իրոք զգալի մաս էին կազմում, իսկ ոմանք անգամ անցան հաջորդ փուլ... Հաջողություն եմ իհարկե մաղթում իրենց, բայց դե եսիմ, մի տեսակ կարծում եմ, որ պետք չի այդ աստիճան ֆիքսվել նման մրցույթների վրա:
Թերություն 2. Բռի ու անշնորհք հանդիսատես
Իհարկե, սա բոլորին չէ, որ վերաբերվում է, բայց ամեն անգամ նկարահանումների ժամանակ էն խեղճ Հրաչ Քեշիշյանը միկրոինֆարկտ էր տանում, որովհետև «հայավարի» պետք ա հարամություն արվեր: Օրինակ այստեղ ես չեմ հասկանում Արմենիային ու ասեմ ինչի: Մի ծանոթներիցս մեկը մասնակցում էր X-Factor-ին ու ահագին էլ առաջ գնաց արդյունքում, բայց դրա մասին չէ, որ ուզումեմ պատմել: ուրեմն իրա հետ գնացել էի առաջին լսումներին ու հանդիսատեսում էի և Շանթի տաղավարում մեզ զգուշացրեցին, որ ոչ մի ներսուդուրս չլինի, պետք է մի քանի ժամ նստեինք ու սպասեինք: Արմենիայում այդպես չէր, մարդիկ անընդհատ ներսուդուրս էին անում, ինչ որ երեխքի շորերն էին փոխում հենց տաղավարում նկարահանման ժամանակ, դուրս էին գալիս մուտքի մոտ, որը ընդամենը մի քանի մետր էր տաղավարից ու ծխելուց բարձր-բարձր իրար հետ խոսում էին, իսկ ամենատհաճը էն էր, որ հենց իրանց ծանոթը կամ հարազատը, ոււմ համար որ եկել էին, երգում-պրծնում էր, գերրդաստանով հանդերձ հավաքվում գնում էին,այնպես վոր վերջերում արդեն տաղավարի կեսը դատարկ էր լինում:
Էդ շնորհք չի էլի, էդ անարգանք ա այլ մասնակիցների ու կազմակերպիչների հանդեպ: Եթե հիմա էդ հանդիսատեսության համար իրանք ստիպված լինեին տոմս գնել, վստահ եմ, որ մինչև վերջին վայրկյանը կմնար գնացողների մեծ մասը, նորածին կամ դեռ փոքրիկ երեխեքի էլ չէին քաշ տա բերի հետները, իսկ սենց դառնում ա գեղի կլուբի տաղանդների մրցույթի հանդիսատես:
Եթե առաջին դեպքում տեխնիկական լուծումը ռեալ չի, ապա երկրորդ դեպքում ավելի քան ռեալ է ու հուսով եմ Արմենիան ականջ կդնի ասածիս մյուս փուլերում ու նոր նախագծերի ժամանակ: