Ինչ ո՞վ կարող է բացատրել, թե ինչպես է ստացվում, որ մի մարդ օրեր շարունակ հայտարարում է, որ պատրաստվում է հեղափոխություն իրականացնել, ասում է, որ իրենք զինված են մահակներով ու պայթուցիկներով ու այդ ամենը ոստիկանների աչքի առաջ, իսկ վերջիններս լուռ նայում ու նկարահանում են դա:
Ինձ համար վիրավորական է, որ ժողովրդին դնում են հավի տեղ, մտածում, որ էլի պետք է հավատա այս թատրոնին ու կոտրվի:
Ժամանակակից Հայաստանում ամենաշատ օգտագործվող տակտիկան՝ իշխանությունը պահելու, թերևս, սա է: Ունենք Րաֆֆի, ով փողոց հանեց մարդկանց հիասթափեցրեց ու տուն ուղարկեց՝ դրանով կոտրելով նրանց հոգին ու մեջքը:
Իսկ այս մեկը ուղղակի մյուսի ավելի հեռանկարային տարբերակն էր: Այսինքն վերևներում ցնցումների են սպասում ու բավականին լուրջ: Ուզում են ցույց տալ, որ անգամ զինված պայքարի դեպքում քաղաքացին անզոր է:
Հարգելիներս, իսկական ընդդիմադիր քաղաքացին ինչ-որ ճտճտիկներով ու դիմակներով փողոց չի դուրս գալիս ու հայհոյախառն տեքստերով «կինոյի վատ հերոս»-ի կերպար նվաճում, մինչև «բարի» ոստիկանները իրեն կտանեն բաժին: Ամեն ինչ իդեալական էիք սարքել, բրավո, ուղղակի մարդիկ հիմար չեն, գոնե դեռ:
Սա անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն թատերական ներկայացումներից էր: Ու վայ էն միամիտին, ով մի պահ անգամ հավատա այս ամենի իսկությանը: