Ես կարծում եմ, որ խիղճը հսկիչ է, ով յուրաքանչյուր առանձին մարդու համար պահպանում է այն կարգը, որ հասարակությունը մշակել է իր անվտանգության համար: Նա' մեր սրտի ոստիկանը այնտեղ է, որպեսզի թույլ չտա մեզ խախտել օրենքը: Լրտես է, որ ներթափանցել է մեր «ես»-ի ամրոցը: Մարդն այնպես է մղվում ճանաչման, այնպես խենթորեն է սարսափում, թե կդատապարտեն իրեն, որ ինքն է շտապում դռները բացել իր ոխերիմ թշնամու առաջ: Եվ ահա թշնամին աննահանջ հետևում է նրան' նվիրվածորեն պաշտպանելով իր տիրոջ շահերը, արմատից կանխում է երամից անջատվելու մարդու չնչին հավակնությունները: Եվ մարդը սկսում է հավատալ, որ հանրության շահը վեր է անձնական շահից…