Մահից օրեր առաջ Օգյուստ Ռոդենը դիմել էր Ֆրանսիայի կառավարությանը' խնդրելով իրեն մի փոքրիկ կացարան հատկացնել, քանի որ այն վերնահարկում, որտեղ նա էր ապրում, ցուրտ էր և մեծ քանդակագործը բառի բուն իմաստով ցրտահարվում էր: Նրա դիմումներն անպատասխան մնացին: 1917 թ նոյեմբերի 17-ին Ռոդենը վախճանվեց թոքերի բորբոքումից: