ՉԱՐԵՆՑԻ ՌԻՉԻՆ
Սա Ռիչի Դոստյանն է, այն կինը, որով ժամանակին հրապուրվել է Եղիշե Չարենցը և նրան է նվիրել վեց բանաստեղծություն: Դրանք գրվել են մի շնչով, թիֆլիսյան բնակարաններից մեկում, որտեղ Չարենցն ու Ռիչին միասին էին:
Այնքան համառ եք երևում,
Այնքան անհաս և անառիկ,
Մի՞թե երկրում ձեր արևոտ
Հոգին իմ վառ պիտի սառի…
Մի՞թե անշունչ մի բարևով
Պիտի հանգչի, պիտի մարի
Այն, որ կարող էր արևով
Լցնել իմ սիրտը վիթխարի…