Ըստ մամուլում տարածված տեղեկության՝ Լանա Դել Ռեյը Քանյե Ուեսթի կողմից առաջարկ է ստացել երգել Քիմ Քարդաշյանի համար՝ վերջինիս նշանադրությանը, սակայն մերժել է այն:

«Լանան կիրթ ձևով հրաժարվել է՝ առանց պատճառը հայտնելու: Դա եղել է հստակ «ոչ» Լանայի և իր թիմի կողմից: Քանյեն փորձել է համոզել նրան, բայց ապարդյուն»:
Ինչպես պարզ է դարձել, Քիմը Լանա Դել Ռեյի երկրպագուհին է. հատկապես շատ է սիրում Young & Beautiful երգը: Հենց այդ երգն էլ հնչել է Քանյեի կողմից մատանին սիրելիին տալու պահին:

Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Քիմը տխրել է, որ Լանան իր համար այդքան կարևոր իրադարձությանը ելույթ չի ունեցել, բայց նախկինի պես նրա մեծ երկրպագուն է: Այժմ Քիմը կատակով հետաքրքրվում է՝ կհամաձայնի՞ Լանան երգել իրենց հարսանիքին