Գինեսի ռեկորդների գրքում կարող ենք հանդիպել ամենաբազմազան ռեկորդների ամենատարբեր բնագավառներից:Դրանց մեջհանդիպում են նույնիսկ այնպիսինները,որոնք զվարճալի ու անհեթեթ են թվում, բայց քանի որ եզակի են աշխարհում, համարվում են ռեկորդ, գրանցվում Գինեսի գրքում ու ճանաչում բերում այն սահմանողին: Վերջերս այս կերպ աշխարհին հայտնի դարձավ 41- ամյա ամերիկուհի Միկելլ Ռուֆֆինելլին՝ շնորհիվ իր չափազանց մեծ հետույքի: Նրա կոնքի երկարությունը կազմում է 2.4 մ, քաշը 190 կգ, իսկ հասակը՝ 164սմ: Նման արտաքին ցուցանիշներով Միկելլը հեռու է նրբակազմ կոչվելուց, բայց և գիրությամբ էլ աչք զառնող չէ( համենայն դեպս Ամերիկայում, ուր գիրությունը մարդկանց հիմնական խնդիրներից է): Կարևորն այն է, որ իրեն դուր է գալիս իր «հսկայական» հետույքն ու կազմվածքը մանավանդ հիմա, երբ դրա շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել և համարում է, որ իրականում տղամարդկանց այդքան էլ դուր չեն գալիս նրբակազմ ու
նիհար կանայք:
Շ.Մանգասարյան