ՈՐՈՃՄԱՆ ԺԱՄԸ

Ընդդիմադիր դաշտի ամայացումը առաջին պտուղներն է տալիս՝ թարս աճած խիարներ, ես ինչ մեղավոր եմ, որ զավակներդ Ռուսաստանում են, տոններս հարամում ես, ձեռք էլ ունեք, ոտք էլ՝ աշխատեք, ապրեք. արտահայտություններ, որ իշխանությունների լեքսիկոնում ի հայտ եկան ՞հրաժարիմք ի սատանայէ՞ չառաջադրումների օպերացիայից հետո: Մինչև այս պահը մենք լսում էինք հեկտարանոց տեքստեր հանդուրժողականության, մարդակենտրոն քաղաքականության, դեմքով դեպի գյուղը և գյուղացին շրջվելու մասին: Հիմա այդ գաղափարները ժամանակավրեպ են: Մարդը այլևս արժեք չէ: Այսուհետ նրանց պետք է մարդկանց մասնագիտացված խմբեր՝ վարորդներ, մատուցողներ, խոհարարներ, երաժիշտներ և այլն, որոնք իրենց անձնական կոմֆորտի կազմակերպման բաղադրիչներ են միայն: Մնացածները թող արտագաղթեն: Որ չմնան այստեղ՝ հեղափոխություն անեն: Որ գոյություն քարշ տալու միջոցներ չուզեն: Որ իրենց պահանջներով չհարամեն տոնական տրամադրությունը, իրենց լալահառաչ րոպեները չխցկեն որոճման ժամի մեջ:
Առջևում նոր Հայաստանն է՝ նրանց վայելքների երկիրը: Հայոց պատմության բուհական դասագրքերի երկիրը: Թուլացած իմունիտետով երկիրը: Դիմադրության թուլացումից բուղագոռ տվողների երկիրը: Արտգործնախարարության շենքը քյաբաբնոց դարձնողների երկիրը: Եվ այս ամենը լորձառատ քծնողների երկիրը:
Բայց միշտ չէ, որ խիարները թարս են աճում:
Պաշտոնն էլ խիար է, մի որ ձեռդ է, մի օր... ոչ: