
Գերմանական Վյուրցբուրգ քաղաքում տեղի է ունեցել մի շատ հետաքրքիր իրադարձություն. տաքսու վարորդն այնքան ազնիվ է գտնվել, որ տարեց զույգին է վերադարձրել իր մեքենայում մոռացված 250 հազար եվրոն։ Euromag-ը նշում է՝ հերթական ուղևորին տեղ հասցնելուց հետո վարորդը նկատել է հետևի նստատեղին մնացած մեծ փաթեթը։ Բացելով այն՝ նա հայտնաբերել է 500 եվրոյանոց թղթադրամներ։ Որոշ ժամանակ անց ազնիվ վարորդը թոշակառուներին է վերադարձրել «անգին» փաթեթը։ «Դուք փրկեցիք մեր կյանքը»,-ասել են ոգևորված թոշակառուներն ու վարորդին դրա դիմաց վճարել «ընդամենը» 12 եվրո։