
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին հյուրընկալվել էր NBC հեռուստատեսության «The tonights show»-ին։ Քիմը հաղորդավար Ջեյ Լենոյին ասում է, որ Instagram-ի իր լողազգեստի նկարը իր միջնամատն էր աշխարհին, ովքեր քննադատում էին իրեն՝ հղիության ընթացքում քաշի ավելացման համար։
Քիմն ասում է, որ այդ քննադատություններն իսկապես վիրավորում էին իրեն․«Մարդիկ ինձ շատ փոխեցին, վիրավորեցին իմ հոգին։ Ես չաղանում էի, քանի որ հղի էի։ Շատ դժվար էր լսել, կարդալ այդ ամենը։ Ինչո՞ւ էին ինձ այդքան վատ վերաբերմունքի արժանացնում, հատկապես հիմա, երբ ես արդեն դուստր ունեմ։ Ես ամեն կերպ ուզում էի հեռու մնալ հասարակությունից այդ քննադատությունների պատճառով»,-ասել է Քիմը։
Քիմը նաև խոստովանել է, որ այժմ արդեն, երբ վերականգնել է իր նախկին կազմվածքը, իրեն շատ երջանիկ ու վստահ է զգում։
Նշենք, որ Քիմը ստուդիա էր ժամանել առանց դիմահարդարման, հողաթափերով, մինչ նրան վերափոխեցին և բեմ դուրս եկավ սպիտակ թափանցիկ զգեստով, որի տակից կրում էր սև ներքնազգեստ։