Ռեփեր 50 Cent-ն ընկերուհուն ծեծելու համար երեք տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Դատարանի որոշմամբ' 50 Cent-ը պարտավոր է 7.100 դոլար տույժ վճարել: Ռեփերը մեղադրվում է նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: 50 Cent-ը կոտրել է տան կահույքը: Այդ ընթացքում աղջիկը թաքնվել է լոգարանում: Հետո նա կոտրել է նաեւ լոգարանի դուռը եւ ոտքով հարվածել աղջկան: