Քունն անհրաժեշտ է մարդուն օրգանիզմի էներգետիկ պաշարների և ֆիզիկական վիճակի վերականգնման համար: Չի կարելի թերագնահատել քնի դերը մեր կյանքում. առանց սննդի մարդը կարող է գոյատևել 2-3 շաբաթ, այնինչ' առանց քնի մի քանի օրում մարդ կարող է խենթանալ: Քնի կարևորագույն բնաղադրիչներից են երազները, որոնց ֆենոմենը, ցավոք, առ այսօր լավ ուսումնասիրված չէ: Երազների շարքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում էրոտիկ երազները: Հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ողջ կյանքի ընթացքում մարդու տեսած երազների 10%-ը սեքսուալ բնույթ ունեն:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ կանայք սեքսուալ բնույթի երազներ են տեսնում ամիսը 5 անգամ և, որպես կանոն, հերոսների դերում ծանոթ մարդիկ են: Տղամարդիկ ավելի հաճախ երազում սեքսով են զբաղվում անծանոթուհիների հետ: Սեքսապաթոլոգների կարծիքով' դա նորմալ երևույթ է:
Հասկանալի է, որ ամեն դեպքն իր յուրահատկությունն ունի, սակայն համարվում է, որ կանայք հավասար քանակությամբ տեսնում են ինչպես գեղեցիկ, ռոմանտիկ երազներ, այնպես էլ' բուն սեռական ակտի պատկերներով երազներ: Տղամարդկանց մոտ գերակշռում են կիրք և կոպտություն պարունակող երազները: Գաղտնիք չէ, որ քնած ժամանակ գործում է բացառապես մեր ենթագիտակցությունը, իսկ եթե գիտակցական սահմանափակումներ չկա, ապա կարելի է անել այն ամենն, ինչ կցանկանաս: Հոգեբանները նշում են, որ դրանում վատ բան չկա, ավելին' նման երազներից հետո մարդն իրեն բավարարված է զգում, և իրական կյանքում ենթագիտակցությունը կառավարելն ավելի դյուրին է դառնում: