Վարդերի հեղափոխության արքայազն, մի քիչ թեև ռոմանտիկ է հնչում, սակայն ինձ թվում է Վրաստանի պատմության մեջ իրապես մեծ ներդրում ունեցող քաղաքական գործչի' Միխեիլ Սաակաշվիլու համար բնորոշ էպիտետ է; Վրաստանի արդեն ուր որ է պաշտոնից հեռացող նախագահն իրապես նոր էջ բացեց ոչ միայն Վրաստանի, այլ ողջ Կովկասի քաղաքական պատմության մեջ; Ինչ բերեց նա, ինչով նա կմնա պատմության մեջ; Սա թերևս հետո' տարիներ ու տասնամյակներ անց, կուսումանսիրեն ու գնահատականներ կտան պատմաբանները, սակայն փորձենք ուղղակի, հպանցիկ ներկայացնել մեր տեսակետը. Ինչ էր նախ իրենից ներկայացնում նախասաակաշվիլյան Վրաստանը. մեղմ ասած' Հայաստանը 90-ականների սկզբներին, երբ ոչինչ չկար, բացի կիսափտած հոգեվարք ապրող վարչական համակարգից, որի պատճառով էլ ժողովրդի մոտ դանակն հասել էի ոսկորին և հասարակ վրացին ուզում էր ապրել և ոչ թե գոյատևել, ուզում էր ապրել արժանապատիվ ու իրեն իր երկրի տեր զգալով, և ոչ թե ուղղակի կիաստրուկի կամ ճորտի պես; Սաակաշվիլին բերեց հենց այդ ազատությունն ու արժանապատվությունը, նա իրապես փոխեց մտածելակերպը, կոտրեց գործող կարծրատիպերն ու կատեգորիաները, որ մնացուկներն էին ըստ էության նախկին' խորհրդային համակարգից և ցույց տվեց, որ կարելի է սեփական բախտը տնօրինել սեփկան հայեցողությամբ, առանց հաշվի առնելու այլոց կարծիքը և պետք եղած դեպքում նաև ընդունելու սպասվածից լրիվ հակառակ ինքնուրույն որոշումներ;
Ծեր ու կարծրատիպերով ապրող հարավկովկասյան տարածաշրջանի համար դա նոր շուինչ էր, նոր մտածողություն, աշխարհին նայելու և աշխարհն ընկալելու նոր ձև ու որակ, նոր մակարդակ, համարձակ ու խիզախ թարմություն, որը երբեմն երբեմն նունիսկ իր ոգևորության պոռթկումների մեջ տարածվում էր նույնիսկ մեզ մոտ' հաճախ նույնիսկ հակավրացական հիստերիայի առիթներ տալով, բայց այոնւամենայնիվ կրեատիվ էր ու նորարարական, որով և գրավիչ; Սաակաշվիլին ցույց տվեց, թե որն է ժողովրդավարության մոդելը մեր տարածաշրջանում, թե ինչպես կարելի է ընտանյոք դուրս գալ մեքենայով երեկոյան զբոսանքի մայրաքաղաքի փողոցներում, առանց թիկնազորի գվարդիայի;Ինչ որ իմաստով այն նման էր արդի մեր պատմության մեջ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ կար կայունություն, երբ հասարակ հայաստանցին իր վաղվա օրվա մեջ գոնե օրավուր հացի փողի մասին մտածելու առիթ չուներ և երկիրը կայուն կերպով քայլում էր առաջ և ոչ թե ապրում ամենօրյա հետնահանջ;
Ինչևէ, մնում է հուսալ, որ ընտրյալ նախագահի օրոք Վրաստանը չի կրկնի մեր ճակատագիրը և առաջ ընթանալու փոխարեն հետընթաց չի ապրի;
ՀրԱգ