Գեյշաների հայրենիքը Ճապոնիան է, նրանց մասնագիտությունը իհայտ է եկել դեռևս 17-րդ դարում: Որքան էլ զարմանալի է, բայց արաջին գեյշաները եղել են տղամարդիկ: Այնուհետև՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, բազմաթիվ ճապոնական աղքատ ընտանիքներ ստիպված վաճառում էին իրենց աղջիկ երեխաներին օկիյաներին (գեյշաների տուն), որտեղ էլ նրանք մեծանում էին, ստանում հատուկ կրթություն ու դաստիարակություն, երկար տարիներ հոգեբանորեն պատրաստվում գեյշայի մասնագիտությանը: Այս ամենի և ուսման վճարի մասին հոգում էր օկիյայի գլխավորը՝ օկասանը, որ թարգմանաբար նշանակում է մայր, հետո՝ տարիներ անց, գեյշաները փոխհատուցում էին իրենց վրա կատարած բոլոր ծախսերը:Նրանց մասնագիտությունը կայանում է նրանում, որ նրանք զբաղեցնում են իրենց հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով։ Գեյշա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»։ Գեյշան հանդես է գալիս որպես կազմակերպված երեկոյի տիրուհի՝ վարում է զրույցներ, նպաստում է հյուրերի ուրախ ժամանակ անցկացնելուն, հաճախ նրանց հետ սիրաբանելով, բայց միեւնույն ժամանակ պահպանելով արժանապատվությունը։ Գեյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասը չի կազմում և նա մի գիշերվա համար չէ։ Սրանք երկարատև հարաբերություններ են։ Գեյշային մշտական հաճախորդի (դաննա) հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, և եթե գեյշան և իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծությանը» նման մեկ այլ վերջնական արարողություն։ Գեյշան միշտ միայնակ կին է։ Եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։ Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներից իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույքն ստանալու համար։ Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Սակայն, Ճապոնական մշակույթի նրբությունները հասկացողները գիտեն, որ դա այդպես չէ։ Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա անընդհատ ձգտում է անհասանելի կատարելության։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա՝ իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմություններ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականությանից և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու կամ որեւէ խաղի կանոնները։ Նույնիսկ հանդերձանքով կարելի է տարբերել գեյշային մարմնավաճառից. գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը։ Ճապոնական մշակույթի համաձայն՝ այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը, իսկ հաստ գոտին կապված է մեջքի ետևում,որ շատ դժվար է առանց որևէ մեկի օգնության կապել կամ հանել: Ի տարբերություն գեյշաների՝ մարմնավաճառները դիտմամբ իրենց գոտին կապում էին դիմացից,ինչը թույլ էր տալիս նրանց անհրաժեշտ պահին արագորեն հանել կիմանոն: 21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը այն պատճառով, որ այն ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ ընտանեկան բիզնես է։ Նույնիսկ նրանք, ովքեր գեյշաներ են, մնում են այդ կարգավիճակում մի քանի տարի նախքան համալսարան հաճախելը կամ ամուսնանալը։ Շ.Մանգասարյան
Աղբյուր՝
http://uxekic.com/hetaqrqir/18-plus/1410-ov-e-geyshan-inchov-e-tarbervum-marmnavacharic.html
Առաջարկում ենք նաև
04/07/20 16:57
«Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից․ թուրքից ինչով եք տարբերվում»
12/10/18 09:17
Առանց ՀՀԿ-ի. Ինչով են տարբերվում հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները. «Ժամանակ»
26/10/16 20:17
Ինչով են իրարից տարբերվում կանայք ու տղամարդիկ /լուսանկարներ
16/05/16 17:27
Ինչով է ընդդիմությունը տարբերվում 5-րդ շարասյունից
30/09/15 23:52
Կտուր, լուսին, լապտերներ, ջազ. Վանաձորում կայացավ «Լուսե երազ»-ի ցուցադրությունը (լուսանկարներ)
30/09/15 12:57
Ցնցող կադրեր. ինչով են տարբերվում առողջ մարդու թոքերը ծխող մարդու թոքերից (տեսանյութ)
21/10/14 14:19
Ինչով է լազերային էպիլյացիան տարբերվում ֆոտոէպիլյացիայից
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան