Այսօր Տիգրան Խաչատրյանը կդառնար 28 տարեկան, սակայն 2008 թվականի մարտի մակին , մարդասպանները խլեցին նրա կյանքը ու մինչև այսօր մարտի մեկի որևէ մարդասպան ու սպանության հրաման տվող չի կանգնել արդարադատության առջև: Այժմ Հայաստանում գնում է նախընտրական գործընթաց ու թեկնածուներից որևէ մեկը չի հայտարարել Մարտի մեկի մարդասպաններին բացահայտելու մասին, դեռ ավելին, թեկնածուներից մեկը ով ում բռնում բարևում է, մարդասպանությունից անմիջապես հետոբռնեց ու շնորհավորեց Սերժ Սարգսյանին, մյուսը հայտարարել է, որ արդար ընտրությունների դեպքում նրա մոտ պահակ կաշխատի, էն երրորդ էլ, թե այժմ Հայաստանում տեղի է ունենում ամենաարդար ընտրապայքարը: Հիմա դուք ինձ ասեք, ես ինչպես հավատամ, որ այս մարդիկ ընդդիմադիր են, եթե նույնիսկ մարդասպանության բացահայտման հարց չեն բարձրացնում ու պատրաստ են Սերժի մոտ ցանկացած աշխատանք կատարել?: