Դիմորդների համար կազմված լեզվի շտեմարանները բնորոշվում են բարդությամբ ու անհստակությամբ, ձևակերպումների խրթին ու շատ հաճախ անհասկանալի ոճով: Ֆիննախի կողմից գանձապետարանի բանկային հաշիվների ձևակերպումները (բացատրությունները) ևս խրթին են ու անհասկանալի, բազմաթիվ օրենքների դրույթները ևս այդպիսին են: Ի՞նչ է սա՝ իշխանություն ունեցողի կողմից չափից դուրս խելոք երևալու անիմաստ ձգտում, թե՞ դիմացինին խեղճացնելու աննորմալ մտածողություն…