Ամուսնացած 6 կանանցից 1-ը թույլ չի տալիս ամուսնուն իրեն մերկ տեսնել։ Նոր հետազոտությանը մասնակցել են մոտ 2000 ամուսնացած կանայք։ Նրանց ուղղվել է հետևյալ հարցը․ «Երբ եք վերջին անգամ ձեր ամուսնուն թույլ տվել ձեզ մերկ տեսնել»։

 

 

Հարցվածների 12 տոկոսը պատասխանել է, որ իրենք չեն մերկացել ամուսնու առաջ 12 ամիս կամ ավել։ Հարցվածների կեսը պատասխանել է, որ իրենց մերկ արտաքինից ապահով չեն զգում, իսկ մեկ-երրորդը դրանում մեղադրել է սեքսուալ անբավարարվածությանը։

 

 

Մոտ 40 տոկոսն ասել է, որ չմերկանալու պատճառով մեծապես տուժել է իրենց հարաբերությունները, 36 տոկոսն էլ ընդունել է, որ այն հանգեցնում է վեճերի։

 

 

Սառա Բեյլին, ով պատվիրել էր հարցումը, ասում է, որ մարմնի նկտմամբ վստահությունը հսկայական նշանակություն ունի կանանց սեռական կյանքում։ Կանայք պետք է հասկանան, եթե անգամ իրենք չեն սիրում իրենց մարմինը, հնարավոր է այն սիրի զուգընկերը։

 

 

Կանանց խորհուրդ է տրվում մերկանալ, քանի որ չարժե անվստահության պատճառով զոհաբերել հարաբերությունները։