Ես կհեռանամ, կհեռանամ ու էլ ոչ-ոք չի հիշի ինձ, կհեռանամ և կկորչեմ անհայտության մեջ, կգոլորշիանամ այս մառախուղի մեջ, կդառնամ մի լուսատտիկ և գիշերվա մթության մեջ կթռչեմ, կվայելեմ անսահման ազատություն, իսկ հետո օրերից մի օր կահնետանամ այդ մթության մեջ...
Հաճախ տխրությունից սկսում եմ կասկածել ուժերիս վրա, կասկածել, որ միգուցե այդ պահին չեմ կարողանա զսպել ինձ, և կսկսեմ ուժգին լացել բոլորի ներկայությամբ, երբեմն կասկածում եմ, որ անտանելի հուսահատությունից և թուլությունից կգրկեմ նույնիսկ թշնամուս, որ գոնե մի քիչ հանգստանամ, որ սիրտս չճաքի հանկարծ...
Մի օր կհեռանամ և էլ ետ չեմ գա,կմիանամ տեղացող հորդ անձրևի կաթիլներին և կամաց-կամաց կթափվեմ գետնին և կչորանամ:
Ես կհեռանամ, կհեռանամ այս մութ երկնքի անսահմանության մեջ, կդառնամ մի շողշողուն աստղ, և երկնքից կնայեմ այս հազարավոր մարդկանց, կծիծաղեմ ստախոսների վրա, չեք պատկերացնի, թե ինչքան զվարճալի է, երբ տեսնում ես, թե մարդն ինչպես է ստում...
Ես կհեռանամ,և այլևս չեմ լսի այս գոռոցները, այս աղմուկը...միայն կլսեմ լռության մեղեդին, այն բոլոր մեղեդիներից ամենաիմաստալիցն է...
Մի օր կհեռանամ, կհեռանամ այս նեղ ճանապարհով...այս ճանապարհը միշտ էլ ինձ համար նեղ է եղել, միշտ դժվարությամբ եմ անցել այն: Նա ծածկված է փշերով, միաժամանակ շատ քարքարոտ է: Իսկ գիտե՞ք, թե ինչու է իմ ճանապարհն այսքան դժվարանցանելի, որովհետև <<ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է>>, նա ավելորդ կդառնա բոլորի մոտ, որովհետև միայնակ կլինի, քանի որ շատ քիչ են ազատության համար պայքարողները, երբեք ոչ-ոք չէր ցանկանա , որ իր ճանապարհը փշոտվեր, և դառնար նեղլիկ...
Մի օր կհեռանամ, առանց ետ նայելու, առանց հրաժեշտի, կհեռանամ և կկորչեմ հավիտյան...