«Շատ «հիթային» զգեստ))
Ինչպես յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պիտի ունենա փոքրիկ սև զգեստ,այնպես էլ յուրաքանչյուր արտիստ,կարծում եմ,որ իր զգեստապահարանում կունենա կամ կուզենա ունենալ նմանատիպ ցգեստ)))»:



Դժվար չէ ենթադրել, որ այս իր գրառումով Լիլիթը փորձել է պարզաբանել վերջերս համացանցում տարածված լուսանկարները,որոնցից երեւում է, որ Լիլիթ Հովհաննիսյանն ու հնդիկ երգչուհի Պրիյանկա Չոպրան նույն զգեստով են: Արդյո՞ք այս գրառումով Լիլիթը հաստատում է, որ կրկնօրինակել է զգեստը:

Հիշեցնենք, որ հնդիկ երգչուհին այդ զգեստով հանդես է եկել իր և Pitbull-ի զուգերգի տեսահոլովակում, որը համացանցում հայտնվել է 2013 թվականի հունիսի 11-ին, իսկ Լիլիթ Հովհաննիսյանը այդ զգեստը հագել է իր «Էլի Լիլիթ» երգի տեսահոլովակում, որը համացանցում տարածվել է ավելի ուշ' 2013 թվականի սեպտեմբերի 14-ին: