Մուտք գործեցինք 2013թ-ն…մինչ Տարվա մեկնարկը հեռատեսիլից ,,գործեցին,, իշխանության ներկայացուցիչները իրականի հետ կապ չունեցող ուղերձներով' մաղթելով բազմաբնույթ բարիքներ… Գուցե անտեղյակին հուզեցին, օտարերկրացիներին ,,ապշեցրեցին,, բայց, միայն ժողովուրդս, ով իր մաշկի վրա է զգում այդ ուղերձների անիրական լինելը, լսեց' կամ ներքին զայրույթով, կամ սարկազմի հասնող իր մեկնաբանություններով….

ԻՐԱԿԱՆՈՒՄ, իշխանական բուրգը, ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ, քաղաքացիների կյանքը որևէ տեղ դեռ 2012թ-ի ուղերձից էապես չի փոխվել, եթե ոչ ավելի վատթարացել...ՉԻ ԴԱՐՁԵԼ ավելի անվտանգ, ավելի պաշտպանված, ավելի արժանապատիվ: Չի ստացվել և ՈՉ ՄԵԿԸ և սա է ՓԱՍՏԱՐԿԸ' անցյալ տարվա ԱՄՓՈՓՄԱՆ, որը ի վիճակի չէ փոխել, ոչ մի 2013թ-ի նոր ուղերձ, ոչ մի կենցաղի մեջ արտասանվող ամանորյա կենաց, առավել ևս իշխանաօլիգարխապետական պաշտոնյայի ոչ մի մաղթանք...
Ռեժիմը իր ինքնախաբեության նոպաներում, ,,ջայլամի,, վարքագծով, արդեն սկսել են իրենք ԻՐԵՆՑ ՀԱՄՈԶԵԼ, որ Իրավական երկիր են կառուցել, որ հոգացել են ազգի ու քաղաքացու սոցիալ-կենսական կարիքները, որ….այս ձևական ԱՎԱՆԴՈՒՅԹԸ արդեն նրանց կենսաձևն ու ՄՏՔԻ ԿԱՂԱՊԱՐն է դարձել…:
Նրանք, այդ մերօրյա ՎԱՐՉԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ավելի են խորացրել իշխանություն-ժողովուրդ անջրպետը, համաճարակի պես ընդլայնել ԱԶԳԻՍ հոգի մաշող երևույթը' ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ' ստիպելով նրանց լքել երկիրը, տունը…գուցե և հոգիները…. Անընդհատ փորձաքար դարձնելով միակը' ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ….
Պետական համակարգի քողի ներքո գործող Ռեժիմը, դեռ հույսը դրել է իմիտացիաներին, միտք ու կարծիք ստեղծող մանիպուլյացիաներին՝ մերժելով ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ու դրանից բխող հետևանքները, փաստերը…
Միակ բանը, որ ռեժիմը ԳՈՅԱՏևՈՒՄ Է, պարտադրելով իր ներկայությունը ժողովրդին, դա ապավինումն է արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով խնդիրները լուծել ոչ թե հանրության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով, ու այն էլ ինչպես' ,,մարմնավաճառային հոգեբանությամբ,,….որն առավել քան բնորոշում է նրանց ԽՄԲԱՅԻՆ ԵՐևՈՒՅԹԸ:
Ամփոփելով նշեմ, որ չնայած ռեժիմի հասարակությանն առավել մեկուսացնելու, բարոյազրկելու միտմանը, այնուամենայնիվ, ժողովրդի ինքնագիտակցության մեջ այլևս հասունանում է իր անվտանգության երաշխիքը ստեղծելու մարտավարության գաղափարը' ՄԻԱՍԻՆ, ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ' Իշխանության ուղերձները թերևս իրական լակմուս են կանխորոշելու 2013թ-ի հանրային-քաղաքացիական գործընթացների զարգացումները, որն առավել քան կարտահայտվեն գործողություններ պահանջող քայլերով….ստիպելով ոչ թե ուղերձներ հղողներին կատարել պարտավորությունները, այլ ՓՈԽԵԼ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀՂՈՂ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ…

Հարգանքով' Lyudmila Mila