Նորից շները իրենց հին գործին են
նրանք վազում են, առաջ
մղվում, նահանջում, շրջապատում են
հետո նորից հարձակվում:
իսկ ես մտածում էի, որ
ամեն ինչ վերջացած է
մտածում էի՝ նրանք մոռացել են
այնինչ նրանց թիվը
ավելի աճեց
իսկ հիմա ես
ծերացել եմ
բայց շները չեն
ծերանում
և ինչպես միշտ նրանք
կրծում են ոչ միայն մարմինդ
այլ՝ միտքդ, հոգիդ
հիմա նրանք շրջապատում են
ինձ
հենց այս սենյակում:
նրանք գեղեցիկ չեն
նրանք շներ են
ծնված օրից
և քեզ էլ նրանք
կփնտրեն
թեև դու հիմա
նրանցից
մեկն ես:
Թարգմանությունը՝ ԼԻԼԻ ՅԱՆԻ