
Երբ նյութերիցս մեկում հայտարարեցի, թե «Պրեմիերա» նախագիծը հիմնված է իմ գաղափարնի վրա, դեռ նախագիծը չէր էլ մեկնարկել՝ եթերում դեռևս միայն անոնսներն էին: Սակայն դիտելով նախագծի զարգացումները և արդեն ամբողջովին պատկերացնելով նախագծի պայմանները՝ գիտակցում եմ, որ այն իմ հեղինակած «Cover» ծրագրի հետ
գրեթե չունի ընդհանրություններ:Ցավում եմ, որ շտապեցի և սխալ կարծիք արտահայտեցի: Ափսոսում եմ, որ գողության մեջ մեղադրեցիմի հեռուստաընկերության, որն իր փորձով ապացուցել է, որ հարգում է այլոց հեղինակային իրավունքները: