1. Համարը տուր, ես դրա հետ կխոսեմ:
2. Արգելում եմ քեզ դրա հետ շփվես:
3. Իսկ ինչի՞ ա նախկին ընկերդ քեզ գրում: Ջնջի դրան:
4. Կարող ա՞ խանգարում եմ ֆեյսբուքիդ: Հերիք ա թխկթխկացնես:
5. Ինքդ ես տենց որոշել:
6. Իրիկունը ընկերներով տեղ ենք գնում: Ի՞նչ ընկերուհիներ: Կմնաս տանը:
7. Փողոցում մոտիկացել ե՞ն: Դրա համար պիտի նորմալ հագնվես:
8. Էս ֆոտոն վուլգար ա: Ջնջի:
9. Սուս մնա:
10. Չէ, դուրս գալուց չեմ զանգի, որ չհասցնես պռտվես:
11. Հեռախոսը չեմ շպրտել, անջատել եմ:
12. Ինչի՞, բա ես կենդանի չե՞մ, ես քեզ արժանի չեմ:
13. Ինչի՞ ես մեր ֆոտոն հանել գլխավորից:
14. Ինձ Անին ա դուր գալիս, իրա հետ ընկերություն արա: Մնացածը քո վրա վատ ազդեցություն են ունենում:
15. Ինչի՞ չես հետ զանգել:
16. Հա դե իհարկե իմ համար ազատ ժամանակ չես ունենա:
17. Ինչի՞ չէիր հեռախոսին պատասխանում, հը՞ն:
18. Բոլորը մեղավոր են, բացի քեզանից…
19. Գնացի քնեմ, նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս:
20. Ֆեյսբուքը ինձնից կարևոր ա, բա չէ…
21. Պարզ ա…
22. Ու՞մ հետ ես քեզ ավելի լավ զգում' ի՞մ, թե՞ ընկերուհիներիդ:
23. Որպեսզի մյուս անգամ էս շորդ հագիդ չտեսնեմ:
24. Իսկ ավելի կարճ չէիր կարա՞ հագնեիր:
25. Կգնաս ընկերուհիներիդ հետ տենց կխոսես:
26. Կյանքս պետք չի քսվել, դու առանց դրա էլ ես սիրուն:
28. Չհամարձակվես հեռախոսը անջատես, մինչև խոսքս չեմ ավարտել:
29. Ինչի՞ չես գրածներիս պատասխանում: Ու՞մ հետ ես խոսում:
30. Հասկանալ ա… Միշտ ես եմ մեղավոր, դու էլ սուրբ ես:
32. Ոնց կուզես, չեմ համոզելու:
33. Հա, ես միշտ ճիշտ եմ:
34. Ասեցի' չէ… Ընկերուհիներիդ հետ երեկ ես ման եկել:
35. Ինչ ուզում ես արա, իմ համար մեկ ա… Ալո, ու՞ր ես, ու՞մ հետ ես, ի՞նչ ես անում:
36. Խմած չեմ:
37. Գոնե մի անգամ կարա՞ս չքսվես:
38. Գնա բուժվի…
39. Ինքդ ես ամեն ինչ հորինում:
40Հեսա ինքս կասեմ ում ջնջես:
41. Դուրդ չի գալիս, գնա ուրիշի մոտ:
42. Հանգստացի, կին արմատ:
43. Ես արդեն ասեցի ամեն ինչ:
44. Ստատուսդ ի՞նչ ա նշանակում: Բա՞ն ես ուզում հասկացնես:
45. Հլը էջիդ պառոլը տուր:
46. Դե ասա, որ էլի ես եմ ամեն ինչ սկսել:
47. Ու ինչ ա գրու՞մ:
48. Հիշելու բան գտա՞ր… Էդ շուտ էր:
49Կարա՞ս գոնե ստեղ քեզ կարգին պահես:
50. Վստահում եմ, բայց ստուգում եմ:
51. Խոսք տուր, որ…
52. Կյանք, մենք ուղղակի ընկերներ ենք:
53. Ու ի՞նչ, որ ինքը նախկին ընկերուհիս ա…
54. Դե կներես, ես էլ սենց եմ:
55. Իրիկունը ընկերոջս հետ տեղ պիտի գնամ, մի երկու հարց պիտի լուծեմ:
56. Ինձ բանակից կսպասե՞ս:
57. Դե ընկերուհիներիդ հետ էլ սաղ կյանքդ կապրես:
58. Վերջ, խոսակցությունն ավարտվեց: Բարի գիշեր:
59. Սկսվեեեեց….
LoveYou.am