Ստիպված եմ անդրադառնալ համացանցում տեղ գտած հարցազրույցներիցս մեկին։Խոսքը իմ և Շուշաննա Թովմասյանի «Դժվար ապրուստ» սերիալից վերցված նկարների մասին է,որոնք Շուշաննան տեղադրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։Ես այդ մասին տեղյակ չեմ եղել,չեմ տեսել և ամենևին վատ կամ միտումնավոր քայլ չեմ տեսնում այստեղ։Այդ նկարները միշտ տարածված են եղել համացանցում։Լրագրողի այն հարցին,թե ինչպես կմեկնաբանեմ երևույթը,պատասխանել եմ,որ չեմ հասկանում,չգիտեմ ինչու են դրվել նկարները,քանի որ,պարզապես տեղյակ չեմ եղել,առանց որևէ բացասական կամ հետին մտքի։Նորից և հույսով եմ վերջին անգամ եմ խոսում այս մասին.իմ և Շուշաննայի միջև սիրային կապ չկա,մենք մտերիմ չենք,սակայն դա չի նշանակում ,որ չարացած ենք միմյանց հանդեպ,շատ նորմալ ընկերական հարաբերություններ ունենք։Այս մասին բազմիցս նշել է նաև իմ գործընկերուհի Շուշաննան։

 


Հ.Գ. Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։Հույսով եմ այս թեմային էլ չենք անդրադառնա։