
Օրերս երգչուհի Ռիհաննային վռնդել են Աբու Դաբիի մզկիթներից մեկից. նա առանց թույտվության ֆոտոսեսիա էր կազմակերպել մզկիթում:
Լուսանկարները, որոնք արդեն հասցրել էին լուսանկարել, երգչուհին տեղադրել է Instagram-ում: Ճիշտ է երգչուհին մզկիթ մտնելու համար շատ համեստ էր հագնվել՝ ծածկելով անգամ մազերը, բայց օգտագործել էր վառ կարմիր շրթներկ:
ԱՄԷ-ի ամենամեծ մզկիթը համարվող Շեյխ Զաիդի ներկայացուցիչները հրապարակել են հայտարարություն՝ կապված երգչուհու մասնակցությամբ միջադեպի հետ՝ առանց որևէ անուն նշելու:
Նրանք շեշտել էին, որ գոյություն ունի մզկիթում պահվածքի որոշակի կանոնակարգ: Մասնավորապես այնտեղ արգելվում է բարձր խոսել, սնվել, լուսանկարվել, ինչպես նաև այնպիսի դիրքեր ընդունել, որոնք հարիր չեն սրբավայրին: