Ախր ես կրկին ապրել եմ ուզում,
Ախր ես կրկին ժպտալ եմ ուզում,
Ախր ես կրկին շողալ եմ ուզում,
Կրկին սիրել և սիրվել եմ ուզում,
Այս սառը ձեռքերը ջերմացնող եմ ուզում,
Ամենից հոգնած և արցունք թափած
Աչքերն կրակով լցնել եմ ուզում,
Ուզում եմ կրկին գրկեմ ես մեկին,
Ում կարիքը հիմա շատ եմ զգում,
Կրկին տեսնեմ դեմքերն այն անկեղծ,
Որոնք նայում էին միայն ժպտալով...
Ուզում եմ միայն բարի աչուկներ,
Միայն շրջապատում պատվեմ ջերմությամբ,
Միայն ժպտամ, կրկին ես փայլեմ,
Կրկին տաքանամ մարդկանց դեմքերից,
Կրկին դիպչեմ արևին, վայելեմ ազատություն...
Երջանկությու՛ ն, թակում եմ դուռդ,
Գիտե՛ մ, որ այստեղ ես, գիտե՛ մ, որ մոտիկ ես,
Դե բացիր գրկեմ քեզ, զգամ քո հաճույքը,
Ուզում եմ կրկին սիրել այս կյանքը...
Տու՛ ր ինձ իմ ժպիտը, տու՛ր ազատությունս,
Բացի՛ ր իմ առջև դռներ հազարավոր,
Թող գրկեմ քեզ, թող, որ վայելեմ,
Ախր ես կրկին ապրել եմ ուզում,
Ախր ես կրկին ժպտալ եմ ուզում...