Ինչ կատակ, որ կեսը լուրջ չլինի… Զվարճալի աֆորիզմներ տղամարդկանց մասին
Երբ կինն ասում է, որ բան չունի հագնելու, նշանակում է, որ նոր շոր չունի: Իսկ երբ տղամարդն է ասում, ուրեմն' մաքուր շոր չունի:
Տղամարդը, որն ընդունում է իր սխալը, երբ իսկապես սխալ է, իմաստուն է: Տղամարդը, որն ընդունում է իր սխալը, երբ ճիշտ է, ամուսնացած է:
Տղամարդը երգում է 3 դեպքում. երբ ամեն ինչ վատ է' տխրությունից, երբ ամեն ինչ լավ է' ուրախությունից և երբ ամեն ինչ նորմալ է' ուղղակի ձանձրույթից:
Յուրաքանչյուր տղամարդու կյանքում լինում է մի օր, երբ մաքուր գուլպաներն ավելի լավ է գնել:
Բոլոր տղամարդիկ բաժանվում են 3 մասի' 1. խելացի, 2. հարուստ, 3. խելացի և հարուստ, բայց երկնագույն:
Տղամարդիկ գալիս և գնում են … Իսկ ոմանք էլ' նույնիսկ մնում:
Իսկական տղամարդը չի խմում, չի ծխում, կազինոյում չի խաղում, երբեք չի վիճում և պարզապես գոյություն չի ունենում:
Տղամարդուն տղայից կարելի է տարբերել միայն խաղալիքների գներով:
Տղամարդն այն մարդն է, ում համար ավելի հեշտ է մահանալ սիրած կնոջ համար, քան ապրել նրա հետ:
Տղամարդը, եթե նույնիսկ հասկանար, թե ինչ է մտածում կինը, միևնույն է' չէր հավատա:
Տղամարդը կարող է անել ամեն-ինչ սիրելի կնոջ համար, միայն թե ոչ ամուսնանալ:
Տղամարդը վազում է կնոջ ետևից, քանի դեռ կինը չի բռնել նրան:
Կանայք, ինչպես երեխաները, շատ են սիրում ասել «ոչ», տղամարդիկ, ինչպես երեխաները, ամեն ինչ լուրջ են ընդունում: