Արջը փորում էր մրջյունիբույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում:
Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին:
Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրաբար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առաջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բերանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դիմում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է: