Հարգելի Դիանա Գրիգորյան,

Ձեզ եմ գրում այս նամակը լիովին ինքնակամ, իմ հոժար կամքով՝ առանց քրոջս ու մամայիս որևէ միջամտության ՃՃ

 

 

Նախ և առաջ ես չէի սպասում, որ իմ նախորդ գրառումը շատ արագ կտարածվի մեր լրատվականներում: Ինչպես նաև չէի կարող պատկերացնել, որ Դուք երկրպագուների այսպիսի մեծ ու մարտունակ բանակ ունեք: Ավելին, ես պատկերացում անգամ չունեի, որ ինձ ամենուր շրջապատում են մարդիկ, ովքեր Ձեր մասին կես բառ թթու խոսք գրելուց հետո պատրաստ են ինձ երեկոյան առանց ընթրիքի թողնել, սպառնում են անդրավարտիքներս չհարթուկել, ու պատրաստ են կայուն թթված դեմքերով վրես նայել: Ինձ երկու ժամ պահանջվեց՝ հասկանալու համար, որ եթե Աստված մի արասցե, հանկարծ կեղծանունով գրած չլինեի, մեր տակի հարևան Տիգրանուհի տատին հաստատ պոլի փետով գլխիս էր տալու, դիմացի հարևան քույրիկները մազերս էին փիտելու, և ով գիտի ինչ էր լինելու ավելի ցածր հարկերում:
Դուք հաղթեցիք, սիրելի Դիանա, ձեզ նայում են, շատ են նայում, դաժե վախենալու չափերի: Ու քանի որ ես ընդունում եմ դեմոկրատիայի խաղի կանոնները, համարեք, որ ղալաթ եմ արել...
Հուսամ տնեցիք էս գրառումս էլ կկարդան: Իրիկունը սոված մնալու հավես չկա:

 

 

Հ.Գ. Էս ինչ կրակի մեջ ընգա ես, տո ՃՃՃ