Փաստորեն Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր պյուռոսյան հաղթարշավը դեպի չինական ցուցանիշներ, (ՀՆԱ-ի աճն արդեն 5 տոկոսը գերազանցում է) բայց համապատկերը մատնանշում է Հասարակածային Գվինեան: Այսպես, այս տարի գնաճը կկազմի 7,4 տոկոս, իսկ միջին ամսական աշխատավարձը կբարձրանա 3,8 տոկոսով, այսինքն՝ փաստացի 3,6 տոկոսով կսկսենք ավելի վատ ապրել: Իսկ այն, որ գնաճը ոչ թե 7,4 տոկոս է, այլ դրա հնգապատիկը, կարող է հաստատել յուրաքանչյուր ոք, ով կատարում է ամենօրյա գնումներ: Բայց աղքատությունը կրճատվել է. գնաճը գերազանցում է աշխատավարձերի աճին, բայց աղքատությունը նվազում է: Սա, հավանաբար, արտագաղթողների հաշվին: Փաստորեն արտագաղթը նպաստում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, իսկ մենք մտածում էինք հակառակն է: Իսկ ՀՆԱ-ն պետք է հաշվարկել ՀՆԱ-ի դեֆլյատորով, որովհետև, ստացվում է գնաճի հաշվին արձանագրում ենք ՀՆԱ-ի աչ, իսկ իրականում, միգուցե, անկում է: Գաղթյալ ու երերուն թվերով տնտեսությունը մի օր դղրդյունով է փուլ գալիս: