Հետազոտողները փորձարկել են նոր մեթոդ՝ սահմանելու մարդու օրգանիզմի հյուսվածքների կենսաբանական տարիքը, որը հիմնված է ԴՆԹ-ի մոլեկուլի մոդիֆիկացիայի մակարդակի չափման վրա:Այս մասին հաղորդում է Globalscience.ru-ն:
Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանից գենետիկայի եւ բիովիճակագրության ոլորտի մասնագետ Սթիվ Հորվաթը հետազոտության ընթացքում գնահատել է ԴՆԹ-ի մեթիլավորման մակարդակը, որը բնորոշ է տարբեր տարիքի մարդկանց տարբեր հյուսվածքների համար:
Հետազոտության համար օգտագործվել են 51 տեսակի հյուսվածքների մոտ 8000 նմուշներ: Ըստ այդմ, պարզվել է, որ կրծքագեղձի հյուսվածքը 2-3 տարով ծեր է մարմնի մյուս հյուսվածքներից: