Հայաստանի ձայնը նախագիծը չի դադարում զարմացնել հեռուստադիտողին:Այս անգամ, սակայն, հեռուստադիտողը զարմանում է ոչ թե Սոնա-Արտո Թունջբոյաջյանի վեճերի վրա, այլ նոր ժյուրիի կազմի անպրոֆեսիոնալիզմի, չկողմորոշվելու ունակություն, ականջի բթության վրա:

 


Իմիջայլոց, իրենք ժյուրի անդամներն էլ անթաքույց զարմանում են իրենց չշրջվելու վրա, երբ շրջվելով շփվում են երգողի հետ. արդեն մի քանի անգամ է, ինչ նրանք ոտնկայս ծափահարություններով ճանապարհում են որևէ կատարողի:

 


Եվ միակ մարդը ում այդ պահին հիշում է հանդիսատեսը և ուզում, որ նա ներկա լիներ այս ժյուրիի կազմում դա Սոֆի Մխեյանն է, այն ժամանակ նա հայտնի էր բոլոր երգող-չերգողներին իր թիմ հրավիրելու ունակությամբ: Եվ իրոք, եթե ընտրեին այս երգիչներին և, եթե ոչինչ էլ չտային ժյուրիի կազմում եղածները, այս երգիչները կկարողանային իրենց ուժերով դեռ մի քանի անգամ զարմացնել ու հիացնել հեռուստադիտողին:

 


Իսկ Գևորգ Դավթյանի նման արտիստին Միքայել Պողոսյանը ուղղակի պարտավոր էր զգալ, չէ՞ որ ինքն էլ ձայնային հզոր տվյալներ չունի և շեշտը դնում է արտիստիզմի վրա: