Մոսկվայում Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված համերգ է... Կազմակերպիչներն ու հովանավորները՝ կիսաբութ դեմքերով, կուշտուկուռ, խոպանչու կարգավիճակից պոլիօլիգարխի կարգավիճակի մեջ խցկվող մի խումբ հայեր՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ...Տղերքը մի օբյեկտում մի թիքա հաց են կերել, մեկը դարդիման երգել է, ու սրանք որոշել են Սայաթ-Նովային նվիրված երեկո անել..

 

. Խելք-բան պետք չի, փողին մուննաթ... Դե, եթե Սայաթ-Նովա, ուրեմն Թովմաս Պողոսյանի ղեկավարած աշուղական երգի անսամբլ ու մի քանի մենակատարներ... Ջհանդամ, թե Սայաթ-Նովան իր ողջ շքեղությամբ մութ անկյունում է հայտնվել, ջհանդամ, թե այս համերգը կապ չունի Սայաթ-Նովայի հետ: Սայաթ-Նովան բանաստեղծություններ չի գրել, չի եղել միջնադարի մեծագույն սիրերգակը, խոսքի արվեստով չի աստվածացրել կնոջը... Դրանք, ուրեմն, պետք չէր մատուցել ասմունքողների ու դերասանների կողմից: Ասենք, Արա Աբրահամյանի իմացածը մենակ հայկական ,,տելեվիզորով,, երևացող ,,աստղերն,, են ու օլիգարխիկ տղերքի հրավերներով մոսկովյան քեֆերին պորտապար տվող մեր յանի աստղերը... Կարևորն էն է, որ ուտող- խմողները Հայաստանը ծամելու, իրենց ստամոքսների մեջ տեղավորելու մի առիթ էլ ունեցան... Հա, մեկ էլ ըմբոշխնեցին ամենաէժանագին ռեստորանում անգամ ,,դոպուսկ,, չունեցող Սամվել Գրիգորյանին ու բալագանային-գետնաքարշային որակներ տարածող Ավետ Բարսեղյանին... Հատկապես Սամվել Գրիգորյանին՝ հակաէսթետիկական, հակաբեմական... Երևի այս ամենի մեջ միակ փրկությունը Նազենի Հովհաննիսյանն էր...

 


Մի խոսքով, խոպանչիների ճաշակով ու քիմքով...