Վաղը Գրողների միության համագումարն է...

Ի՜նչ լավ է, որ լռության օր չի հայտարարվել...


Գիտեմ, թե ում եմ ընտրելու...

 


Ընտրելու եմ, սակայն գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու, որ ճահիճը ճահիճ է մնալու, որ գրական գեներալները՝ այսպես կոչված գրական էլիտան, իր խրախճանքն է շարունակելու՝ անկախ այն բանից, թե ով է ՀԳՄ նախագահը... Որովհետև առայժմ, համաձայն Կանոնադրության, ամեն ինչ Նախագահությունն է որոշում, իսկ Նախագահություն կոչվածը ձևավորվել է այնպես, որ դարձյալ ու դարձյալ ամեն ինչ դառնալու է նույն առանցքի շուրջ, նույն մարդիկ են որոշելու գրական ու չգիտեմինչական մրցանակների ճակատագրերը, նույն մարդիկ են մեկնելու արտասահմանյան գրական հավաքների, նույն մարդիկ են ,,որոշելու,, տաղանդավորներին ու ,,արժանավորներին... Ու նույն մարդիկ էլ, սովոր պատվիրակատարությամբ, լռեցնելու են Գրողների միությունից հնչող ամեն մի ձայն, ամեն մի ընդվզում...

 


Եվ ինչպե՞ս կարող են չլռեցնել, երբ դարձյալ այստեղ պիտի լինեն արտոնյալներ, դարձյալ Զորի Բալայանն է՝ կատարյալ միջակությունը, լուծելու շատ հարցեր, երբ կիսախելագար-կիսացինիկ մի քանի իբր հանճարներ են ամեն ինչ դարձնելու ,,ի շրջանս յուր,,...
Ոմանք էլի պիտի պատնեշներ դնեն իրենց ու ջահելների միջև՝ չհասկանալով, որ երբ ջահելներ չկան՝ հինը մոռացվում է, չգոյության դատապարտվում...

 


Ոմանք էլի իրենցը պիտի անեն գրական կյանքի դափնիները՝ մյուսներին բաժին հանելով փշրանքները...
Չգրողների մի հոծ զանգված էլի պիտի պտտվի ՀԳՄ շուրջ, իսկ այդ զանգվածից պրծում կլինի միայն այն ժամանակ, երբ հերթով մահախոսականի անուն կդառնան, իսկ առայժմ փրկություն չկա...
Վաղը համագումար է...


Ես իմ թեկնածուին եմ ընտրելու...


Գոնե նա կարողանա տարազատվել ,,էլիտարների,, գորշ զանգվածից ու գրականությանը վերադարձնել գրականություն լինելու առաքելությունը...

 


(Հուսանք, որ հաջորդ օրը՝ երկուշաբթին, վարչապետը մեռելոց չի հայտարարի)...