Էլեն Սեգարան կուրանու՞մ է

Հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարան պայքարում է հազվադեպ մի հիվանդության դեմ, որը նրան սպառնում է կուրացման վտանգով: Երգչուհին հիվանդության պատմությունը ստիպված է բացահայտել, որպեսզի վերջ տա սոցիալական կայքերում իր արտաքինի շուրջ տհաճ քննարկումներին: Երբ տեւական ընդմիջումից հետո, Սեգարան հեռուստաեթերում ներկայացրել է իր նոր ալբոմը, հեռուստադիտողները սկսել են նրան ծաղրել, թե արտաքինին չի հետեւում, դեմքը սարսափելի ուռած է: Երգչուհին բացատրել է, որ դա երկարատեւ բուժման հետեւանք է: Վեց ամիս առաջ նա պարզել է, որ աջ աչքը չի տեսնում: Այժմ տեսողությունը մասամբ վերականգնվել է: «Հիվանդությունս ստեղծագործելու համար տաբու չէ, ամոթ չէ հիվանդ լինելը: Դա իմ ընտրություն չէ»,- ասել է երգչուհին: